00:00:00

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

20:30, 25 սեպտեմբեր 2018

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն: Այս առնչությամբ, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երեւանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման եւ ներկման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը՝ առավոտյան ժամը 07:30-11:00-ն, իսկ սեպտեմբերի 29-ին եւ 30-ին՝ առավոտյան ժամը 07:30 - 12:00-ը, կանջատվեն հետեւյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ      FM 107.7 ՄՀց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ      FM 103.8 ՄՀց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ      FM 91.1 ՄՀց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ      FM 69.77 ՄՀց «Ռադիո ՊՌՈ» ՍՊԸ          FM 90.7 ՄՀց «Շանս մեդիա» ՍՊԸ          FM 90.1 ՄՀց «Արձագանք ՍՏ» ՍՊԸ       FM 103.5 ՄՀց «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ      FM 106.9 ՄՀց «Իմպուլս» ՍՊԸ                  FM 106.5 ՄՀց «Ռադիո Ավրորա» ՍՊԸ     FM 100.7 ՄՀց «ՔԻՍ ԷՖ ԷՄ» ՍՊԸ            FM 88.3 ՄՀց «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊԸ              FM 89.3 ՄՀց Միր                                     FM 93.7 ՄՀց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր