00:00:00

Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ է դրել Կաթողիկոսի անվտանգությունն օրենքով ապահովելու մասին նախագիծը

20:08, 25 սեպտեմբեր 2018

ԱԺ պատգամավոր «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ բարեկամներ, այսօր պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ եմ դրել ՀՀ «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» և «ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Այս նախագծերը նախատեսում են. 1. ՀՀ օրենքով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը: Հիշեցնեմ, որ գործող օրենքով Վեհափառի անվտանգության խնդիրը թողնված է վարչապետի հայեցողությանը: 2. Արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր