00:00:00

Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին դատի է տվել Ֆրանսիայում արված արտահայտության համար

17:10, 25 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատի է տվել զրպարտության համար: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշեց, որ երկրորդ նախագահը վարչապետին դատի է տվել Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը նրա` հրապարակայնորեն արած արտահայտության համար:
«Հետևյալ արտահայտությունն է իրեն թույլ տվել վարչապետը, ասել է` «ի՞նչ է նշանակում անձեռնմխելիություն, ի՞նչ է, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու հետո ասել` ես անձեռնմխելի եմ»: Այսպես է արտահայտվել, Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել, պահանջել ներողություն խնդրել այդ արտահայտության համար»,- ասաց Ալումյանը:
Հարցին` պահանջը միայն ներողությո՞ւնն է, Ալումյանը դրական պատասխան տվեց, նշեց, որ գումարային պահանջ երկրորդ նախագահը չի ներկայացրել: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր