00:00:00

Լեւոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի. նա ապրիլին լուսաձայնային նռնակ կիրառելու իրավասություն չի ունեցել

16:57, 25 սեպտեմբեր 2018 Իրավական

Armtimes.com-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը կասկածվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրի 309 հոդվածով: Հիշեցնենք, որ նա երեկ մի քանի ժամ հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Ըստ կասկածանքի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով: Մեր տեղեկությունը հաստատեց Լեւոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը: Մեր հարցին, թե ընդունո՞ւմ է Երանոսյանն առաջադրված կասկածանքը, Սաֆարյանը պատասխանեց՝ իհարկե չի ընդունում: Հարցին՝ Երանոսյանն ասե՞լ է, թե ինչու է հատուկ միջոց կիրառել կամ ո՞ւմ հրամանով, փաստաբանը պատասխանեց. «Ցուցմունք տվել է, պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ որեւէ խնդիր չի եղել այդտեղ հատուկ միջոցի կիրառման իրավաչափության հետ կապված: Կադրերում հստակ երեւում է, որ մարդիկ են եղել, որոնք տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ»: Մեր դիտարկմանը, որ հատուկ միջոց կիրառելու հետեւանքով այդ օրերին բազմաիթվ քաղաքացիներ են հոսպիտալացվել, ընդ որում, սխալ կիրառելու հետեւանքով, Սաֆարյանն ասաց, որ այդ հատուկ միջոցները, որ կիրառվել են, Առողջապահության նախարարությունում փորձաքննության են անցել եւ անվտանգ են անձի առողջության համար: «Այս բոլոր միջոցները, որ կիրառվել են, փորձաքննություն են անցել, թե ինչու է վնաս հասցրել, դա պետք է քննությամբ պարզվի: Բայց այն, որ այս լուսաձայնային նռնակը սպառազինության մեջ է ու հենց կիրառման համար, դա միանշանակ է»,- ասաց Սաֆարյանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ Լեւոն Երանոսյանի մասնակցությամբ մի շարք քննչական գործողություններ են կատարվել: Նրա հետ նաեւ առերես հարցաքննություն է տեղի ունեցել: Թե ում հետ է առերեսվել Երանոսյանը, Սաֆարյանը չասաց՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր