00:00:00

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձեւաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

15:58, 25 սեպտեմբեր 2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 21-ը մասնակցել է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացված «ՆԱՏՕ-գործընկերներ» ձեւաչափով ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվել են ռազմական ոստիկանության գործունեության հնարավորությունները, տարածքային եւ գլոբալ անվտանգության արդիականացմանն ուղղված տարատեսակ հարցեր: «ՆԱՏՕ-գործընկերներ» ձեւաչափի շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը հանդիպել է մի շարք պետությունների  ՌՈ ղեկավար կազմի հետ. քննարկվել են պաշտպանական ոլորտում ՆԱՏՕ-գործընկերներ երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված հարցեր, ձեռք են բերվել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր