00:00:00

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին ազատ կամարտահայտման կապակցությամբ

15:42, 25 սեպտեմբեր 2018

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին ազատ կամարտահայտման կապակցությամբ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ: «Ժողովրդավարական ուղի կուսակցությունը նաև շնորհակալություն է հայտնել իրենց ընտրողներին` ցուցաբերած վստահության համար, իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար, ԶԼՄ-ներին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար: «Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, և արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը: Բարի երթ մեզ բոլորիս»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր