00:00:00

Տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը (տեսանյութ, լուսանկարներ)

21:47, 22 սեպտեմբեր 2018 Իրավական

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Այս զինծառայողները գնում են սահման՝ փոխարինելու իրենց գործընկերներին: Ինչպես ճանապարհելու բոլոր հանդիսավոր արարողություններին, այնպես էլ այս անգամ ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար: Ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տեր Վրթանեսը հնչեցրեց Տերունական աղոթքը, ինչից հետո դիրքապահ ոստիկանները երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանը: Բարի ծառայություն, դիրքապահ ոստիկաններ: Հաջորդ օրը սահմանից վերադարձավ ոստիկանության զորքերի՝ մարտական հերթապահությունը հանձնած ստորաբաժանումը: Այս տղաները լռեցրել են օրեր շարունակ հայկական գյուղերի ու դիրքերի վրա անդադար կրակ արձակող, նենգ թշնամուն: Թեև անցած օրերը եղել են թեժ ու վտանգավոր, սակայն նրանց ոգին անկոտրում է: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց նրանց ծառայության համար ու նշեց, որ ոստիկանության զորքերի մասին խոսում է ողջ երկիրը, և իսկական հպարտություն են դարձել բոլորի համար: Ոստիկանության պետը ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրեց կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ծառայողներին հայտարարվեց շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին: Մարտական խնդիրը կատարած և մի քանի օր արձակուրդ վաստակած ծառայողները շուտով կանցնեն իրենց ամենօրյա ծառայությանը՝ հասարակական կարգի պահպանությանը՝ սպասելով իրենց հերթին, որ կրկին մեկնեն պետական սահման: https://www.youtube.com/watch?v=LYLNe32MTf8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր