00:00:00

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

20:38, 22 սեպտեմբեր 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: Այս մասին  հայտնեցին ՀՀ նախագահի գրասենյակից: «Դատապարտելով ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն ու ոգու արիություն»,-ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր