00:00:00

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

20:26, 22 սեպտեմբեր 2018 Իրավական

Սեպտեմբերի 21-ին, ոստիկանության Ապարանի բաժին էր դիմել Ապարանում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը և հայտնել, որ նախորդ օրվա ժամը 20։00-ից, մինչ առավոտյան ժամը 08։55-ն ընկած ժամանակահատվածում, կրակել են բանկի մասնաճյուղի ճակատային մասի ապակուն։ Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, բաժին է ներկայացել 43-ամյա Հայկ Ս.-ն։ Նա բացատրություն է տվել, որ գիշերը ժամը 01։30-ի սահմաններում, բանկի մասնաճյուղի տարածքում թափառող շներ է նկատել և իր «Սայգա-12Կ» որսորդական հրացանով կրակել է նրանց ուղղությամբ։ Արդյունքում անզգուշությամբ վնասել է բանկի ապակին։ Հայկ Ս․-ն բաց է թողնվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Պատճառված վնասի չափը ճշտվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր