00:00:00

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

20:06, 22 սեպտեմբեր 2018 Իրավական

2011 թվականի մարտի 15-ին Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Սպանդարյան փողոցի խաչմերուկում գտնվող մթերային խանութ էին մտել երկու երիտասարդ, որոնցից մեկը դիմակով։ Խանութպանից փող էին պահանջել։ Այդ ընթացքում նրանցից մեկը սուր, ծակող գործիքով հարվածել էր խանութպանին, դրամարկղից հափշտակել 100.000 դրամ ու փախել էին։ Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները, ձեռնարկելով ծավալուն հետախուզական միջոցառումներ, դեպքից 7 տարի անց, օպերատիվ տվյալներ են ստացել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանցից մեկի ինքնության վերաբերյալ։ Տեղեկությունների իրացման արդյունքում՝ ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի Էդգար Հովհաննիսյանին։ Գյումրիում բնակվող, 33-ամյա Հավհաննիսյանը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ ավազակությունը կատարած մյուս անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր