00:00:00

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ Երեւան կգան. Արփինե Հովհաննիսյան

19:43, 22 սեպտեմբեր 2018

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ Երեւան կգան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաեւ այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին»,- գրել է ԱԺ փոխխոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր