00:00:00

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում 2.300 կրակոց է արձակել

19:06, 22 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր