00:00:00

Հրազենի գործադրմամբ սպանության փորձ Սյունիքի Տեղ գյուղում

17:02, 22 սեպտեմբեր 2018 Իրավական

Սյունիքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 22-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 00։30-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 37-ամյա Արծրուն Աղաբեկյանը ոստիկանության Գորիսի բաժին հայտնել է, որ նախորդ օրը սեպտեմբերի 21-ին ժամը 20։00-ի սահմաններում ինքն իրեն պատկանող ԿամԱԶ մակնիշի 35 FC 377 համարանիշի ավտոմեքենան կայանել է իրենց գյուղի կենտրոնական փողոցում։ Այդ ընթացքում համագյուղացի 32-ամյա Սասուն Ավետիսյանը իր NIVA-ով բախվել է ԿամԱԶ-ի հետնամասին։ Այս ամենի հետևանքով երկուսի միջև վիճաբանություն է սկսվել, որին հետո միջամտել է համագյուղացի 33-ամյա Էդգար Ավագյանը, ով հարվածներ է հասցրել Ա. Աղաբեկյանի ծնոտին։ Երբ Ա.Աղաբեկյանը տուն է գնացել, Է.Ավագյանը հետապնդել է նրան իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 07 LL 099 համարանիշի ավտոմեքենայով ու ընթացքում ավտոմեքենայի միջից 2 անգամ կրակել է ԿամԱԶ-ի վրա։ Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում Է.Ավագյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող որսորդական ակոսափող հրազենը։ Փաստի առիթով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր