00:00:00

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ

15:14, 22 սեպտեմբեր 2018

Վիետնամի Սոցիալիստական Հանրա­պետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին: Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցու­թյամբ՝ նշելով, որ նա հետեւողական քայլեր է ձեռնար­կել երկրի բարգավաճման եւ հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական հարա­բե­­րու­­թյունների զարգացմանը։ Նախագահ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցու­թյունը փոխանցել Չան Դայ Կուանի ընտանիքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր