00:00:00

Պարզ դիլետանտություն է․ Պետրոսյանը՝ Նազարյանին

03:16, 21 սեպտեմբեր 2018

«Ցավոք այսօր քաղաքապետի պաշտոնը ոմանց համար այնքան քաղցր հաճույք է թվում, որ այդ հաճույքից դրդված սկսում են անել այնպիսի հայտարարություններ, որոնք ոչ միայն բարոյականության շրջանակներում չեն, այլեւ առանձին դեպքերում հատում են իրավական անթույլատրելիության սահմանը։ Ես կոչ կանեի իմ պատգամավոր գործընկերուհուն՝ Լենա Նազարյանին տարբերակել իրարից իրավական ակտերը, մասնավորապես Հանրապետության նախագահի հրամանագիրը, ԱԺ որոշումները եւ տվյալ ժամանակահատվածի գործող օրենսդրության համաձայն ԱԺ-ը չի ունեցել նախագահի հրամանագիրը հաստատելու, կամ չհաստատելու իրավասություն։ Այսինքն այստեղ գործ ունենք պարզ դիլետանտության հետ»։ Այս մասին, Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն, անդրադառնալով ԱԺ ԵԼՔ խմակցության ղեկավար Լենա Նազարյանի գրառմանը։ Նշենք, որ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել էր․ «Հարկ եմ համարում անդրադառնալ Նաիրա Զոհրաբյանի մի հայտարարությանը, քանի որ դա խեղաթյուրում է մի կարևոր փաստ: Սեպտեմբերի 17-ին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասել եմ, որ տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երևանում մարտի 1-ին հատուկ դրություն մցնելու որոշմանը: Իմ կողմից արված այս հայտարարության համար հիմք է հանդիսացել «Մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը, որը ընդունվել է 81 կողմ ձայնով և այս կողմ քվեարկած պատգամավորների ցանկում է տիկին Զոհրաբյանը: Նշված ԱԺ հայտարարության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`անհրաժեշտ և իրավաչափ է համարում ՀՀ նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Տիկին Զոհրաբյանը, իհարկե, այս փաստը չի հերքում, սակայն, խեղաթյուրում է, ասելով, որ նման օրենքի նախագիծ չի եղել, որ նա էլ կողմ քվեարկի ))))) Այս պարագայում ես չեմ կարող գտնել որևէ այլ բացատրություն, թե ինչո՞ւ է տիկին Զոհրաբյանն այս մասին խոսելիս ասում «այ տգետներ նման օրենքի նախագիծ չի եղել», քան այն, որ Նաիրա Զոհրաբյանը, ցանկանալով իր անունը զերծ պահել մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից, բառախաղի միջոցով ավելի նեղ իրավական հարթություն է տեղափոխում իմ կողմից արված հայտարարությունը: Մինչդեռ առկա է անհերքելի փաստ առ այն, որ Նաիրա Զոհրաբյանը, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարությանը կողմ քվեարկելով, համաձայնվել է, որ անհրաժեշտ և իրավաչափ է մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը: Գեւորգ Պետրոսյանը  նշեց, որ ամենավտանգավորն այն է, որ այսօր Լենա Նազարյանի թիմը դուրս է եկել «մարտեր առանց կանոնների» խաղի մեջ, եւ Երեւանի խնդիրների մասին խոսելու փոխարեն զբաղված են անցյալի հիշողություններով։ «ԲՀԿ-ի ոչ մի պատգամավոր, այդ թվում եւ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբ յանը որեւէ առնչություն չեն ունեցել մարտի մեկի իրադարձությունների հետ, եւ ամոթ  է ուղղակի խոսել դրա մասին»,- ասաց Պետրոսյանը, խորհուրդ տալով նախընտրական քարոզարշավի վերջին օրը գոնե օգտագործել կուսակցության ծրագիրը ներկայացնելու  համար։ Ըստ Պետրոսյանի «Իմ քայլը» դաշինքի անդամները ըստ էության իրենց ստիպում են անցնել իրենց իրավունքների պաշտպանությանը եւ նմանատիպ հայտարարությունները ներկայացնել որպես հաղորդում հանցագործության մասին։ «Կարծում եմ, որ սա էժանագին հնարք է ընտրապայքարում դիմացինին վարքաբեկելու համար։ Եթե իրենք ունեն լուրջ ասելիք, թող անդրադառնան իրենց ասելիքին, իսկապես իրենք տեսնում են, որ ԲՀԿ-ի շանսերը մեծ են քաղաքապետի ընտրություններում հաղթելու համար, գործի են դնում կեղծ տեղեկություններ»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։ «Մեր կուսակցության ղեկավարի հորդորով եւ կոչով ընտրապայքարը տարել ենք բարեկրթության սահմաններում, ցավոք սրտի հակառակը չենք տեսել իրենց հեղափոխական ուժեր հայտարարածների կողմից, եւ առ այսօր  իրենք չեն խոսում Երեւանի խնդիրների մասին, եւ փորձում են շահարկել հեղափոխությունը»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը, հավելելով, որ շատ հստակ գիտեն, թե ովքեր են Մարտի մեկի ոճրագործության խառնակիչները։ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորը խորհուրդ է տալիս  Լենա Նազարյանին այդ անձանց փնտրել մերձավոր շրջանակներում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր