00:00:00

Արա Բաբլոյանը մեկնում է Շվեյցարիա. պատվիրակությունում են եւ 6 պատգամավորներ

21:10, 20 սեպտեմբեր 2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն: ԱԺ-ից հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը եւ Շիրակ Թորոսյանը: ՀՀ ԱԺ նախագահը կհանդիպի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի, Շվեյցարական Համադաշնության փոխնախագահ, Ֆինանսների դաշնային դեպարտամենտի ղեկավար Ուելի Մաուերի, ՇՀ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆիլիպպո Լոմբարդիի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Խորհրդարանական պատվիրակությունը կայցելի նաեւ Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության հարցերով գրասենյակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր