00:00:00

Պատկառելի հայ համայնք կա Կալիֆոռնիայի համալսարանում. Ռեկտոր Ջին Բլոքը՝ Գարեգին Բ-ին

20:34, 20 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին` ուղեկցությամբ համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար դոկտոր Էրիկ Էսրաիլյանի: Մայր աթոռից  հայտնում են, որ Նորին Սրբությունը ողջունեց նրանց այցը, որի նպատակն է նոր գործակցություն ձեւավորել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի եւ Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ: Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ համալսարանի կողմից այդ ուղղությամբ արդեն իսկ գործադրված ջանքերին` մասնավորապես Հայաստանի Ամերիկյան համալսարանի կայացման գործում ունեցած կարեւոր ներդրմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ կրթական ասպարեզում երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծումը կարող է  լուրջ հիմք դառնալ արտագաղթի նվազեցման համար: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Ջին Բլոքին Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ փաստեց, որ ձեւավորվող գործակցության համար խթան է սերտ բարեկամությունը ԱՄՆ հայ համայնքի հետ: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաեւ դոկտոր Էրիկ Էսրաիլյանին այս հարցում ունեցած կարեւոր դերակատարության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հայ համայնքի ազգային-հոգեւոր կյանքի զորացման գործում ունեցած ակտիվ մասնակցության եւ ներդրման համար: Իր հերթին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ իր ծանոթությունը հայ ժողովրդի հետ մինչ այս եղել է ամերիկահայ համայնքի միջոցով: Բլոքը նշեց, որ պատկառելի հայ համայնք կա նաեւ Կալիֆոռնիայի համալսարանում, անդրադարձավ ապագա գործակցության ծրագրերին: Զրույցի ընթացքում խոսվեց հայ ժողովրդի մշակույթի եւ ազգային ինքնության պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բացառիկ դերակատարության, երկրի եւ Եկեղեցու առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերների մասին: Անդրադարձ կատարվեց նաեւ Հայոց Եկեղեցու առաքելությանը նվիրյալ եւ հավատավոր հայորդիների բերած զորակցությանը եւ Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթական ու սոցիալական ծրագրերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր