00:00:00

Որոշ քաղաքական ուժեր Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում. Դիանա Գասպարյան

19:18, 20 սեպտեմբեր 2018

Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր՝ իրենց թեկնածուներով, Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում, մասնավորապես՝ ինչ-որ կանայք այցելում են մարդկանց բնակարաններ, տալիս հստակ անուն, քարոզում ընտրել այդ թեկնածուին եւ այլն: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ բավական ժամանակ կա, եւ հիմա քարոզարշավ իրականացնելը խստիվ արգելվում է: Օրենքը խախտելը, ընտրակեղծարարություն անելը, այդ թվում՝ ընտրակաշառք բաժանելը, տարիներ շարունակ եղել են այդ քաղաքական ուժերի գործելաոճը, ինչը անթույլատրելի է նոր իրողությունների պայմաններում եւ խիստ դատապարտելի: Հարգելի՛ համաքաղաքացիներ, Նման արատավոր եւ հին Հայաստանին բնորոշ երեւույթները կանխելու եւ մեղավորներին պատժելու համար անհրաժեշտ է ձեր համագործակցությունը քաղաքային իշխանությունների հետ: Մենք հորդորում ենք ցանկացած նման երեւույթի առկայության դեպքում դիմել ուղիղ ինձ: Ահազանգած քաղաքացիների գաղտնիությունը երաշխավորվում է»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր