00:00:00

Հերթական բռնությունը Արցախում. քաղաքացիները ճանապարհ են փակել. «Սասնա ծռեր»

19:12, 20 սեպտեմբեր 2018

«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «Արցախում վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում մի խումբ երիտասարդներ և որոշ համայքների բնակիչներ փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը: Ամենաթողության և բեսպրեդելի մթնոլորտը շարունակում է գերիշխել Արցախում և մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքերից այստեղ ամենևին էլ հետևություններ չեն արել: Արցախում սեպտեմբերի 14-ին հերթական միջադեպն է գրանցվել, այս անգամ Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանի մասնակցությամբ: Բողոքի ցույցի մասնակիցները մեզ մանրամասնեցին, որ սեպտեմբերի 14-ին շինարարության նպատակով Արցախի Շոշ գյուղի մի հատվածում՝ ճանապարհի վրա, կայանված է եղել էքսկավատոր։ Նույն ճանապարհին է մոտեցել նաև Արցախի զինկոմիսարը և հորդորել է էքսկավատորի վարորդին շտապ բացել ճանապարհը, քանի որ իր մեքենան է անցնելու։ Վարորդ Սողոմոն Մելքոնյանը խնդրել է կողքի ճանապարհով անցնել, քանի որ այդ պահին աշխատում էր, բայց զինկոմիսարը վրդովվել է և ասել է. «կարո՞ղ է գիտեք սա Հայաստանն է, ու Նիկոլ Փաշինյանն էլ էստեղ է, որ ճանապարհ եք փակում։ Մոռացեք, սա Արցախն է ու էն ինչ հնարավոր է Հայաստանում, հնարավոր չէ Արցախում», -նշում են բողոքի ցույցի մասնակիցները: Նույն օրը երեկոյան, էքսկավատորի վարորդին են զանգահարում ինչ-որ անձինք և դուրս են հրավիրում: Զինկոմիսարի տղան և Արցախի ԱԱԾ մի քանի ծառայողներ: Վարորդին բարևելուց հետո նրան հարվածում են նախ բութ գործիքով, ապա քաշքշում են և հարվածներ հասցնելով գցում են գետնին ու շարունակում ծեծել: Առաջին օրը վարորդը՝ Սողոմոն Մելքոնյանը չի կարողացել դիմել բժշկի, երկրորրդ օրն է դիմել։ Հիվանդանոցում սակայն նրան գրեթե անտեսել են: Կատարվածի մասին տեղեկություններ են ստացել Արցախի երիտասարդները և որոշել են բողոքի ցույց իրականացնել, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել զինկոմիսարի որդուն և ԱԱԾ ծառայողներին, իսկ զինկոմիսարին ազատել աշխատանքից: Բողոքի ցույցը չի լուսաբանվել Արցախի և ոչ մի լրատվամիջոցի կողմից: Արցախցիները ակնկալում են հայաստանյան լրատվամիջոցների կողմից հարցի ակտիվ լուսաբանում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր