00:00:00

Կրթության նախարարը՝ իր հրաժարականի մասին

17:23, 20 սեպտեմբեր 2018

Կրթությունն այն ոլորտն է, որտեղ արդյունքները երեւում են 1-2 տարի հետո։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով լուրերը, որ վերջինս պաշտոնանկ է արվելու մոտ ժամանակներս, քանի որ սպասումները չի արդարացնում։ Նա չմեկնաբանեց լուրերը, թե հավակնություններ ունի ԵՊՀ ռեկտոր դառնալու։  «Ես դա արդեն մեկնաբանել եմ։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք՝ որքան շատ են ֆեյք լուրերը»,–նշեց նա՝ խորհուրդ տալով հետեւել իր ֆեյսբուքյան էջի գրառումներին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկությունը պրիմիտիվ էր որակել՝ նշելով, որ այս հարցով այլևս մեկնաբանություն չի տալու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր