Այսօր վաղ առավոտից մի խում ճամբարակցիներ բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց պահանջելով՝ փոխհատուցում, քանի որ տարիներ առաջ Արծվաշենից տեղահանվել են և որևէ փոխհատուցում չեն ստացել։
«Մենք Արծվաշենից տեղափոխվել ենք Ճամբարակ, որտեղ մոլոկաններ էին ապրում փայտաշեն տներում: Հիմա այդ տները փտել են, քանդվում են»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:Արծվաշենցիների հաշվարկով, յուրաքանչյուր տան վերանորոգման համար շուրջ 20 000 դոլար է անհրաժեշտ:
Վարչապետի վերահսկողական ծառայության նամակների, դիմումների վարչության պետ Հարություն Գևորգյանը դուրս եկավ և լսեց ճամբարակցիների բողոքները և հայտնեց, որ խնդրի մասին առաջին անգամ են լսում:
«Մենք առաջարկեցինք խնդիրը փաստաթղթերով ներկայացնել մեզ, որպեսզի կարողանանք ծանոթանալ խնդրին ու հասկանանք, թե ինչպես կարող ենք մեր իրավասության շրջանակներում լուծել»,- ասաց Գևորգյանը:
Ճամբարակցիներին, սակայն, այս պատասխանն այնքան էլ չգոհացրեց: Նրանք հայտարարեցին, որ ամեն անգամ այդքան ճանապարհ անցնելու ու Երևան հասնելու հնարավորություն չունեն և պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ լսի իրենց խնդիրների մասին:
Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերը սկսվեցին 1989 թվականին և ձգվեցին շուրջ երեք տարի` մինչև 1992-ի օգոստոսի 8-ը: 20 տարի առաջ այդ օրը ընկավ Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածում գտնվող Արծվաշեն գյուղը: Գյուղը մինչ այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:
https://www.facebook.com/irakanum.am/videos/963891157150007/?__xts__[0]=68.ARCh-SEldaOpz4Yc2jI_ZYpf7JmErFLcBbrGzq7yHLhuHzmKhBjgOkPJDPfQ8nF0ENVbmVQpyA-x069Tctw7GWn1ar43ww8K6fCaBcLDpNjpwAnUFj2mA7EZnkGQi6GR7Ia6WxHW9WrTQ2qd7YoB8JcIHakimkkEgDcViY9z3qm8EdhZfWbS&__tn__=-R