00:00:00

Ոստիկանապետը նվեր էր պատրաստել կառավարության անդամների համար

16:23, 20 սեպտեմբեր 2018

Այսօր կառավարության նիստի ժամանակ ոստիկանությունը կառավարության անդամներին նվիրեց՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան: «Ֆրանկոֆոնիայի գանաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Հայաստանում, սա մեծ նվեր է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և նշեց, որ նոր Հայաստանում շատ ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքցիները մի քանի օտար լեզու իմանան:   «Ես ճիշտ հասկացա՞, պարոն Օսիպյան, այս զրուցարանը ոստիկանության աշխատակիցների մոտ է լինելու, որ կարողանան հաղորդակցվել»,- ոստիկանապետին դիմեց Ն.Փաշինյանը՝ նաև հարցնելով, թե քանի տպաքանակով է տպագրվել զրուցարանը:   Վալերի Օսիպյանը չկարողացավ ստույգ տպաքանակի հարցին պատասխանել, բայց վստահեցրեց, որ քանակը բավարար է, որպեսզի ոստիկանության աշխատակիցները կարողան հաղորդակցվել ֆրանսախոս հյուրերի հետ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր