- Մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշերը նվազում են, սակայն մայրական մահացությունը դեռ շարունակում է ԵՄ միջին ցուցանիշից բարձր մնալ: Թիրախային բնակչության առնվազն 91 տոկոսն այժմ ընդգրկված է պատվաստումների ազգային ծրագրում:
- ՄԻԱՎ վարակակիր բոլոր գրանցված մարդիկ այժմ օգտվում են հակառետրովիրուսային դեղամիջոցներից: 2016թ. Հայաստանը դարձել է աշխարհում առաջին չորս երկրներից մեկը` բացառելով ՄԻԱՎ վարակի փոխանցումը մորից մանկանը:
- Տուբերկուլոզով հիվանդացության դեպքերը վերջին տասնամյակում նվազել են, 2016թ.-ին ամեն 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է 27 հիվանդ:
- Երկիրը մշակել է ազգային ռազմավարություն` նվազեցնելու քրոնիկ հեպատիտ Բ-ից և Ց-ից մահացությունն ու հիվանդացությունը: Սակայն վիրուսային հեպատիտների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների մշակումն ու իրականացումը շարունակում է մնալ համակարգի կարևոր հարցերից մեկը:
- Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը 80 տոկոս է. դրանց շարքում ամենատարածվածը` շուրջ 48%, կազմում են սրտանոթային հիվանդությունները, հաջորդում են քաղցկեղը (20.5%), դիաբետը (4.2%), վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառներ (4.5%), քրոնիկ թոքային հիվանդություններ, այդ թվում` բրոնխիտ, ասթմա, այլ քրոնիկ թոքային և բրոնխային հիվանդություններ (4%):
- Ռիսկի գործոնները նպաստում են ոչ վարակիչ հիվանդությունների աճին: Օրինակ, ծխախոտի օգտագործման ցուցանիշը բարձր է Հայաստանում. տղամարդկանց ավելի քան 52 և կանանց ավելի քան 1.2%-ը ծխող են: Հայաստանը վավերացրել է ծխախոտի դեմ պայքարի վերաբերյալ ԱՀԿ շրջանակային կոնվենցիան: Այնուամենայնիվ, շատ միջոցներ դեռևս չեն կիրառվում: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայում աշխատում է ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի նախագծի վրա, որով ծխելու համար թույլատրելի տարածքները կսահմանափակվեն:
- Հիվանդությունների կանխարգելման հզորացում վաղ ախտորոշման և բուժման միջոցով` հատուկ ուշադրություն դարձնելով ոչ վարակիչ հիվանդություններին,
- Առողջության առաջնային պահպանման համակարգի ուժեղացում` ներառյալ խոցելի բնակչության համար մատչելիության ապահովում, դեղորայքի և բժշկական տեխնոլոգիաների երաշխավորված հասանելիություն, պացիենտի անհատական կարիքների վրա հիմնված երկարաժամկետ խնամքի ապահովում,
- Առողջապահական ծառայությունների առավել լավ չափորոշիչների մշակում և ներդրում,
- Խոցելի խմբերին մասնագիտացված ստացիոնար բուժօգնության ապահովում, մայրական և մանկական առավել բարելավված խնամք, առավել մեծ ուշադրություն` վերարտադրողական և դեռահասների առողջությանը,
- Բժշկական հաստատությունների կարողությունների և մասնագիտական ներուժի զարգացում,
- Առողջապահական ապահովագրության ներդրում` երկրում ընդհանուր առողջապահական համակարգի ֆինանսական կայունության բարձրացման նպատակով:
- Ռեսուրսների վերաբաշխում և դրանց արդյունավետ օգտագործման ապահովում ծառայությունների մատուցման մակարդակում,
- Պետական հարկերի և եկամուտների հավաքագրում,
- Ճիշտ պլանավորում և ֆինանսական կառավարում,
- Հակակոռուպցիոն միջոցառումներ,
- Համընդհանուր սոցիալական պաշտպանություն: