00:00:00

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում

19:08, 25 մայիս 2026 Պատահարներ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. դեռևս անհայտ հանգամանքներում Նալբանդյան-Նոր Արտագերս գյուղամիջյան ճանապարհին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի 26-ամյա բնակչին պատկանող «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել փրկարարները, մինչ այդ ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռ չի պարզվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր