00:00:00

Ռուսաստանը Կիևի բնակիչներին և օտարերկրյա դիվանագետներին զգուշացրել է սպասվող գրոհի մասին

18:57, 25 մայիս 2026 Հասարակություն

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի քաղաքացիական բնակչության վրա հարձակումներին ի պատասխան՝ ռուսական բանակը հարվածներ կհասցնի Կիևում տեղակայված ռազմարդյունաբերական կենտրոններին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

«Ռուսաստանի զինված ուժերը սկսում են հարվածներ հասցնել Կիևում գտնվող Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, այդ թվում՝ կոնկրետ կետերին, որտեղ նախագծվում, արտադրվում, ծրագրավորվում և օգտագործման են պատրաստվում անօդաչու թռչող սարքեր, որոնք ՆԱՏՕ-ի մասնագետների աջակցությամբ՝ Կիևի ռեժիմը կիրառում է հետախուզական տվյալների ձեռքբերման և թիրախավորման ապահովման նպատակով»,- ասվում է ռուսական կողմի հայտարարությունում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված կետերը տեղակայված են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, ՌԴ ԱԳՆ-ն այնտեղ գտնվող օտարերկրյա դիվանագետներին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին կոչ է արել լքել Ուկրաինայի մայրաքաղաքը, իսկ տեղի բնակչությանը՝ հնարավորինս հեռու մնալ ռազմական  ենթակառուցվածքներից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր