00:00:00

Իրավական ընթացակարգերի և բովանդակային արձագանքի ներդաշնակեցումը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմ

16:37, 25 մայիս 2026 Քաղաքականություն

Մայիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։

Մասնակցում էին նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։

Օրակարգում ընտանեկան բռնության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների, աջակցության համակարգերի կատարելագործման հեռանկարների, միջգերատեսչական և միջազգային համագործակցության զարգացման ուղիների քննարկումն էր։

Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում արձանագրված արդյունքներին, առկա խնդիրներին և թիրախային լուծումների մշակման հնարավորություններին։

Արփինե Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանություն դիմելիությունն աճել է, ինչը փաստում է համակարգի նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման մասին։ Նախարարի խոսքով՝ դրական ցուցանիշների մեջ դեռևս կան խնդիրներ, որոնք համատեղ ջանքեր և համակարգային լուծում են պահանջում։

«Կարծում եմ՝ իրավական հարթության և բովանդակային արձագանքի միջև դեռևս առկա է անհամադրություն։ Կարող ենք նկատել, որ իրավական բոլոր գործընթացներն իրականացվում են պատշաճ, սակայն երբ փորձում ենք զոհի տեսանկյունից գնահատել՝ արդյո՞ք բովանդակային արձագանքը տրվել է ճիշտ ժամանակին, ակնհայտ է դառնում, որ դեռևս չենք հասել այն մակարդակին, որտեղ իրավական ընթացակարգերն ու բովանդակային արձագանքը լիարժեք ներդաշնակված են և ապահովում են այն արդյունքը, որն ուզում ենք ունենալ»,- նշել է ՆԳ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր