00:00:00

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ

19:10, 12 սեպտեմբեր 2018

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ: Կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում, ըստ զորավարժությունների սցենարի, առկա իրավիճակի մասին և ներկայացրել որոշակի հարցերի լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Երկրի վարչապետը կարևորել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունավետ իրականացումը և սցենարային իրավիճակից բխող զեկույցները լսելուց հետո հանձնարարել շարունակել համակարգված և օպերատիվ աշխատանքները՝ պետական կառավարման համակարգի բնականոն և լիարժեք գործունեությունն ապահովելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր