00:00:00

«Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է». Տոնոյան

19:08, 12 սեպտեմբեր 2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին բանակի ներգրավվածության մասին ՀՔԾ պետի հայտարարություններին, ասաց, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին: «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է», – ասաց Դավիթ Տոնոյանը: Նաև հավելեց. «Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավել ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր