00:00:00

Ալեն Սիմոնյանը՝ աղմկահարույց ձայնագրության եւ ՀՀԿ-ի արձագանքի մասին (տեսանյութ)

19:03, 12 սեպտեմբեր 2018

Եթե մենք զանգովի արդարադատություն իրականացնեինք, ԱԺ դահլիճի կեսը հիմա այստեղ նստած չէր լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով ՀՀԿ–ի կողմից հնչող մեղադրանքներին՝ պատգամավորը նշեց, որ նրանք դուրս չեն եկել այն Հայաստանից, որն իրենք ստեղծել եւ որում ապրել են. «Ինչպես հայելու մուլտֆիլմում՝ նրանք նայում են հայելու մեջ եւ կարծում են, որ մենք գործում ենք եւ գործելու ենք նման ոճի մեջ։ Եթե մենք զանգովի արդարադատություն իրականացնեինք, դահլիճի կեսը հիմա այստեղ նստած չէին լինի,  եւ այն մարդիկ, որոնք այսօր ազատության մեջ են, ազատության մեջ չէին լինի։ Ինչի՞ մեջ են մեզ մեղադրում։ Մեզ մեղադրում են, որ այն մարդկանց, որոնք հանրության կարծիքով հանցագործ են, մենք բաց ենք թողում, հիմա եկեք կողմնորոշվենք՝ ո՞ր մեղադրանքն է ավելի ճիշտ՝ այն, որ մենք մարդկանց ուղղակի բաց ենք թողում, թե՞ որ մենք զանգով ինչ–որ մեկին բանտարկում ենք»,-ասաց «Ելք»-ի պատգամավորը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/2173769092893405/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր