00:00:00

«Ժողովրդավարական ուղի»-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին. հայտարարություն

17:16, 12 սեպտեմբեր 2018

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը գործող իշխանություններին: Այս մասին կուսակցության հայտարարության մեջ ասվում է. «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը, մտահոգ լինելով վերջին օրերին ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ապօրինի ձայնագրման ու տարածման հանգամանքով ու համարելով դա անթույլատրելի, հայտարարում է իր դիրքորոշումն առ այն, որ նախկին «երկվորյակ» իշխանավորները ոչնչով չեն փոխվել ու իրենց նենգաբարո գործելավոճով ամեն կերպ ցանկանալով սողոսկել արդարադատությունից ու այդ նպատակով դեռեւս պետական կառավարման համակարգում ունենալով մակլավիկների բանակ՝ դրանց միջոցով իրականացրած դավադրությունների ու շանտաժի կազմակերպմամբ փորձում է խարխրել հեղափոխական հասարակության հիմքերը: Այս հանգամանքով պայմանավորված «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը գործող իշխանություններին եւ համարում է, որ օր առաջ պետք է պատասխանատվության կանչվեննախորդ իշխանավորներն ու իշխանիկները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր