00:00:00

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

16:02, 12 սեպտեմբեր 2018

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։ Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։ Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել 011-37-02-36 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-18.00։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր