00:00:00

Երեկ եւ այս գիշեր հակառակորդը գնդակոծել է Բաղանիս գյուղը. հայկական կողմը լռեցրել է կրակոցները. խոսնակ

15:50, 12 սեպտեմբեր 2018

Երեկ եւ այս գիշեր հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, կրակոցները եղել են մարտական դիրքերի եւ գյուղի ուղղությամբ, որոնք հայկական կողմը լռեցրել է: Իր հերթին Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրակոցները վերջին շրջանում ակտիվացել են եւ սեպտեմբերի 2-ից սկսած հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Նրա խոսքով, միջպետական ճանապարհը չի փակվել, բնակիչների տները չեն վնասվել, իսկ դպրոցում դասերը շարունակվում են բնականոն հունով: Գյուղապետն ասաց, որ հրակոցները հիմնականում եղել են գիշերային ժամերին: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր