00:00:00

Կրակոցներ «Հրազդան» մարզադաշտի շրջակայքում

15:11, 12 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15:35-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ քաղաքացին հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ լսվել են կրակոցներ: Նույն օրը՝ ժամը 16:35-ին, «1-ին համալսարանական» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք աջից վնասվածքով» իրենց է դիմել 1992թ. ծնված քաղաքացի: Դեպքի վայրում օպերատիվ խումբը պարզել է, որ քաղաքացին վնասվածքն ստացել է «Հրազդան» մարզադաշտի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, տեղազննությամբ հայտնաբերվել են 1 պարկուճ, 2 փամփուշտ և արնանման հետքեր: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 09.09.2018թ. դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր