00:00:00

Փաշինյանը մի շաբաթ ժամանակ տվեց Ալեքսանդր Սարգսյանին 30 մլն դոլարը պետբյուջե վերադարձնելու համար

01:33, 12 սեպտեմբեր 2018

«Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ալեքսանդր Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքներին. «Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 մլն դոլար և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ», - նշեց նա՝ կոչ անելով մի շաբաթվա ընթացքում հանել այդ գումարը և վերադարձնել պետբյուջե: Խոսելով Քոչարյանի ունեցվածքից՝ Փաշինյանը նկատեց, որ նա ևս միլիարդների է տիրապետում ու «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Քոչարյանի որդուն և դստերը: «Չփորձեք մեզ շանտաժի ենթարկել: Ես ասում եմ, պայման եմ դնում ձեր առաջ՝ օր առաջ հավաքեք ձեր գողացած փողերը և կամավոր վերադարձրեք ժողովրդին, էն ժամանակ մենկ կքննարկենք ժողովրդի հետ հանրապետության հրապարակում ձեզ ներենք, թե չէ, եթե չարեցիք, դուք մեծ խնդիր ունեք, ձեզ ոչ մեկ չի օգնի», -  ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր