00:00:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալությունը պետք է համաձայնեցվի ոչ միայն ՌԴ-ի հետ. Վանեցյան

22:53, 11 սեպտեմբեր 2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալությունը պետք է համաձայնեցվի ոչ միայն ՌԴ-ի, այլեւ ՀԱՊԿ մյուս պետությունների հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ սա կարեւոր պաշտոն է: «Ռուս-հայկական հարաբերությունները շատ կարեւոր են, ռուս-հայկական հարաբերություների հետ կապված վերջին շրջանում էլի նախկին իշխանությունների կողմից տարածվում են հայտարարություններ, թե շատ վատ են հարաբերությունները, շահարկվում է ցանկացած գործ, ցանկացած արարք, ցանկացած մանր ու մեծ մի բան, փորձում են ամեն ինչ տանել նրան, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ վատ են: Այդ միֆը ստեղծել են եւ փորձում են դա տանել առաջ: Մինչեւ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի վերջին հանդիպումը՝ այդ միֆը էլի որոշ շրջանակներ փորձում էին տանել առաջ, բայց այդ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը փաստել է, որ հայ-ռուսական հարաբերություններին խոչընդոտող որեւէ փաստ չկա եւ չի կարող լինել»,- ասաց Արթուր Վանեցյանը: Նշենք, որ ըստ գաղտնալսված ձայնագրության՝ Արթուր Վանեցյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ մասնավորապես ասել է. «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն ա, խայտառակ կլինենք, չփակեք, սպասեք, թող պրծնի: Լուրջ քաղաքական պրոբլեմ ա, նրա խափանման միջոցը գոնե ստորագրությունը պիտի լինի, լուրջ եմ ասում, հազիվ ռուսների հետ բարիշել եմ, հիմա բռնենք, կլինենք խայտառակ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր