00:00:00

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

22:22, 11 սեպտեմբեր 2018 Իրավական

Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.40-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Պուշկինի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Նուբարաշենի խճուղու գերեզմանատան մոտ իրար են բախվել «ՄԱՆ» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.50-ին, Երեւանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Պորշ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները եւ «Մերսեդես»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 18.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շրջանային փողոցում վրաերթի է ենթարկել հեծանվորդ 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտ, իրար են բախվել «Մերսեդես» եւ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 24-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.00-ին, Երեւանի Վախթանգովի փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել, ինչի հետեւանքով վարորդը եւ վրաերթի է ենթարկել, իսկ մեքենան բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես»-ին. «Ֆորդ»-ի 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 55-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի եւ Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել-Վեկտրա» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 61-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ալաշկերտ-Հայկավան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՅՈԻՄԶ» տրակտորի կցորդին. «ԳԱԶ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ճանապարհի 19-րդ կմ-ին բախվել է «Պիկնիկ» ռեստորանի պատին. վարորդը եւ 27-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 03.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ միջպետական ճանապարհի 30-րդ կմ-ին, բախվել է բանուկ մասում կայանված «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի 30-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.20-ին, «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենան Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր