00:00:00

Շուտով կբացահայտվի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը. Քրեական գործ փողերի լվացման գործով

17:26, 11 սեպտեմբեր 2018

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօրվա ասուլիսում խոսել է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին. «փաստերով կխոսենք և կասենք ով ինչ ունի: Կհրապարակենք ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը: Ունենք ստացած ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս և հասնում, և Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր: Գիտենք, այդ գումարը ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին: Ունեցվածքի գործով մեկ շաբաթ առաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման գործով: Խոսքը գնում է հարյուր միլիոնավոր դոլարների մասին», - ասել է ԱԱԾ պետը: «Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են, հավատացեք ամբողջն առաջիկայում կհրապարակվի», - ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր