00:00:00

Քաղաքաշինության պետկոմիտեն և մշակույթի նախարարությունը հուշարձան հանդիսացող վտանգված շենքի խնդիրը լուծելու միջոցներ են ձեռնարկում

17:01, 11 սեպտեմբեր 2018

«Հին Երևան» թաղամասի մի հատվածում՝ ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վտանգել են Արամի 23 հասցեում՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը: Կառույցը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, փլուզման եզրին է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ կառույցի վիճակը և հարակից տարածքում իրականացված աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով այցելել են Արամի փողոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, նրանք ծանոթացել են նախագծերին, խոսել շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության ղեկավարի հետ, հանդիպել երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին: Ավելի ուշ՝ Քաղաքաշինության կոմիտե են հրավիրվել կառուցապատող և շինարարական ընկերությունների ներկայացուցիչները՝ ստեղծված իրավիճակում հարցի լուծման եղանակ գտնելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր