00:00:00

Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետը բացահայտում է անում

20:59, 11 սեպտեմբեր 2018 Իրավական

Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանությունը մարտի 1-ին մշուշոտ էր: Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք հստակ ապացույցներ: Նա սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն էր մտցրել, սական դեռ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Ըստ Խաչատրյանի՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել, որ Քոչարյանն ասի, որ զոհ կա։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց,  որ քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել, որ 2008 թվականի մարտի 1-ին ՊՆ պահեստից մեծ քանակությամբ հագուստ է բաժանվել օլիգարխների թիկնազորին: Ում են բաժանվել, կասեն քննության ավարտին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր