00:00:00

Սարգսյան, թե՞ Քոչարյան․ ո՞ւմ էր ձեռնտու ձայնագրության տարածումը (տեսանյութ)

16:55, 11 սեպտեմբեր 2018

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրապարակված գաղտնալսումը գնահատում է որպես «Մարտի 1»-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ: Այսօր  հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ հանցանք է առանց մարդու թույլտվության տեղեկություններ հավաքելն ու հրապարակելը: «Սա միտված է մեր ղեկավարած կառույցների գործունեությունը կասեցնելու, իսկ մենք փորձում ենք արմատախիլ անել կոռտուպցիան այս երկրում: Փորձում ենք վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, փորձում ենք պարզել եւ օրենքի դաշտ կանչել մարդասպաններին ու նրանց հովանավորներին: Ի՞նչ կարող են նրանք անել, սա ընդամենը մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց հավատացեք, որ մենք չենք կանգնելու եւ անելու ենք մեր գործը»,- ասաց Հատուկ քննչական ծառայության պետը: Ո՞ւմ էր ձեռնտու ձայնագրության տարածումը եւ արդյո՞ք հարցաքննվել է Սերժ Սարգսյանը։ Ներկայացնում ենք ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի պատասխանը։ https://www.youtube.com/watch?v=Fbhk4_5mJEo&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր