00:00:00

Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

20:11, 11 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23.20-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ քաղաքացի: Նույն օրը՝ ժամը 23:50-ին, հաղորդում է ստացվել գլխի վնասվածքով բուժօգնության տեղափոխված քաղաքացու, իսկ 00:10-ին՝ «որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր» ախտորոշմամբ քաղաքացու վերաբերյալ: Պարզվել է, որ քաղաքացիները վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Տիչինա փողոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ըստ բժշկի կողմից տրված տեղեկանքների՝ վերջիններս ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու, իսկ քաղաքացիներից մեկի ստացած մարմնական վնասվածքը թափանցող է՝ ստոծանու, ստամոքսի և փայծաղի վնասվածքներով: Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրը ստացվել է քննչական բաժին: Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ վնասվածքներ ստացած երեք քաղաքացիներին տուժող ճանաչելու վերաբերյալ: Հիշյալ հանցագործությունը կատարելու համար ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին են ինքնակամ ներկայացել առերևույթ հանցագործություն կատարած քաղաքացիները: Նրանցից մեկը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը: Նույն օրը վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: Քաղաքացիներից մեկը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով՝ փախուստը կանխելու համար: Վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել և տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Առերևույթ հանցագործություն կատարած մյուս քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ծնողի հսկողությանը հանձնելը, վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել և տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր