00:00:00

Խախտումներ օծանելիքի, խաղալիքների և այլ արտադրություններում

13:24, 11 սեպտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ոլորտներում: Ստուգումների իրականացման ընթացքում Տեսչական մարմինը թիրախավորում է այն ոլորտները, որոնք ունեն առավել բարձր ռիսկայնության ցուցանիշ, մասնավորապես՝ ·    օծանելիք և կոսմետիկ արտադրանքներ, ·    խաղալիքներ, ·    ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ), ·    ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք, ·    երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք: Ինչպես տեղեկացնում են մարմնի լրատվական բաժնից, վերոնշյալ ոլորտներում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտվել են տարբեր բնույթի խախտումներ, որոնցից. Օծանելիք և կոսմետիկ արտադրանք - արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթի և մակնշման, Խաղալիքներ - արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության գնահատման փաստաթղթի և մակնշման, ԱԳԼՃԿ - վաճառքն իրականացվել է խորանարդ մետրով` կիլոգրամի փոխարեն, ճնշումը գերազանցել է թույլատրելի չափը, Ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք - վառելիքի փորձարկման արդյունքների ցուցանիշները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության ցուցանիշններին՝ օկտանային թվի և ծծմբի պարունակության անհամապատասխանություն, Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք - արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության գնահատման փաստաթղթի և մակնշման:
Ստուգումների ընթացքում բացահայտված խնդիրների վերացման և կանխարգելման նպատակով Տեսչական մարմինը իրազեկում հանդիպումներ է կազմակերպել տնտեսվարողների հետ թե Երևանում և թե մարզերում: Երևանում կազմակերպվել է հանդիպում երեխաների և դեռահասների համար նախատեսված, օծանելիք և կոսմետիկ, ինչպես նաև պետական գրանցման ենթակա ոչ պարենային այլ արտադրանք ներմուծող, արտադրող և իրացնող տնտեսվարողների հետ: Մարզերում կազմակերպվել են հանդիպումներ ԱԳԼՃԿ-ների, բենզալցակայանների և ոչ պարենային արտադրանք ներմուծող, արտադրող և իրացնող տնտեսվարողների հետ: Հանդիպումների ընթացքում տնտեսվարողներին ներկայացվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջները, դրանց պարտադիր պահպանման հետ կապված՝ նրանց իրավունքներն ու պարտականությունները, ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները: Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կոչ է անում բոլոր սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր, չգնել առանց մակնշման և համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության արտադրանք՝ որքան էլ դրանք ունենան մատչելի արժեք: Հայաստանում պետք է ձևավորվի իրացնող-սպառող շուկայական հարաբերությունների մշակույթ, որը կապահովի բացառապես անվտանգ և որակյալ արտադրանքի առկայություն հայաստանյան շուկայում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր