00:00:00

Նիկոլ Փաշինյանը «փուռն է տալիս» իր այսօրվա դաշնակիցներին. Աշոտյան

11:47, 11 սեպտեմբեր 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը որ ստացվել է այս ընթացքում դա ՀՀԿ–ի դեմ պայքարելն է։  Այս մասին ասյօրԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե որոշ ուժեր իրենց հեղափոխության պաշտպան են ներկայացնում, բայց թաքուն բանակցում են ՀՀԿ-ի հետ։ «Անգամ այն ժամանակ, երբ ՀՀԿ–ն չի մասնակցում ընտրություններին, էլի  Նիկոլ Փաշինյանը պայքարում է ՀՀԿ–ի դեմ։ Կարծում եմ՝ երկրի հասարակությունը Նիկոլ Փաշինյանից ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան նախորդ իշխանությունների դեմ հավերժական պայքարն է»,–ասաց Արմեն Աշոտյանը։ Ըստ ՀՀԿ-ականի՝ այս պահին եթե որեւէ քաղաքական ուժին սատարող նախկին ՀՀԿ–ականներ կան, ապա նրանք ամենաշատը հենց «Իմ քայլը» դաշինքի շտաբերում են։ Բացի այդ, պատգամավորի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ժողովրդական լեզվով ասած «փուռն է տալիս իր այսօրվա դաշնակիցներին». «Ակնհայտ է, որ այդ ակնարկը վերաբերում էր այսօր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերին»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր