00:00:00

Հայտնաբերեվել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք (տեսանյութ)

15:03, 11 սեպտեմբեր 2018 Իրավական

Հանրապետությունում մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։ Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, սեպտեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Շենգավիթի և Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառման ընթացքում հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց։ Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին։ Այս ուղղությամբ ոստիկանության աշխատանքները շարունակական են։ https://www.youtube.com/watch?v=3P9vEo494vU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր