00:00:00

Ովքե՞ր են ցանկանում տիրանալ Լեւոն Հայրապետյանի ունեցվածքին (տեսանյութ)

10:28, 11 սեպտեմբեր 2018

Հայտնի բարերար, գործարար, 2017-ին բանտում մահացած արցախցի Լեւոն Հայրապետյանի անվան շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում։ Մասնավորապես բարերարի մահվանից հետո Մարինա Ռոստոմյան անունով մի կին հայտարարել է, որ հանդիսանում է Հայրապետյանի կինը եւ նրանից համատեղ ունեն աղջիկ՝ Զարուհի։ Լրատվամիջոցներից մեկում օրերս հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ Հայրապետյանի դուստր ներկայացող 16 ամյա Զարուհու եւ Մոսկվայում բնակվող դստեր Անժելիկա Հայրապետյանի միջեւ դատական գործընթաց է ընթանում։ Մասնավորապես ըստ հրապարակման Անժելիկա Հայրապետյանը փորձում է խոչընդոտել Հայաստանում բնակվող Զարուհուն, որ նա չստանա ժառանգության իր մասնաբաժինը։ Irakanum.am-ին հաջողվեց կապ հաստատել Անժելիկա Հայրապետյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ գործը գտնվում է դատական հարթությունում եւ այս պահին մեկնաբանություններ հնչեցնել չի ցանկանում։ Անժելիկա Հայրապետյանը միայն հայտնեց, որ վստահաբար կարող է ասել, որ Զարուհին չի հանդիսանում իր հոր աղջիկը, եւ նպատակ կա պարզապես ժառանգական իրավունքներ ներկայացնել, ինչը ինքը թույլ չի տա։ Ի՞նչ են պատմում տեղի ունեցածի առնչությամբ Լեւոն Հայրապետյանի հարազատ գյուղի ներկայացուցիչներն ու մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ճանաչել ու աշխատել են Լեւոն Հայրապետյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=V-yJk3FertA&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր