00:00:00

Տեսախցիկների թիվը վերջնական չէ․ ոստիկանության պարզաբանումը

15:16, 08 սեպտեմբեր 2018

Armtimes.com-ի հրապարակումը մայրաքաղաքում տեսախցիկների նոր խմբաքանակի տեղադրման մասին պարզաբանման կարիք ունի: Խոսքը ոչ թե կայացված որոշման, այլ ոստիկանության ներկայացված և ուսումնասիրման փուլում գտնվող ծրագրի մասին է: Ըստ այդմ՝ վերջնական չէ նաև տեսախցիկների թիվը. շրջանառվող քանակը ծրագրով ներկայացվածն է, իսկ վերջնական թիվը, եթե ծրագիրը հավանության արժանանա, որոշվելու է ուսումանսիրությունների արդյունքներով: Միևնույն ժամանակ նկատենք, որ տեսախցիկների տեղադրումը դիտարկվում է ոչ միայն ճանապարհային երթևեկության կառավարման, այլև ընդհանրապեսհանցավորութան դեմ պայքարի ու հանցագործության դեպքերի նվազեցման համատեքստում: Ուստի, անկախ նրանից, թե տեսախցիկների ինչ քանակ կնախատեսվի, դրանք համաչափության սկզբունքով պետք է տեղադրվեն և մայրաքաղաքում, և մարզերում: Ինչ վերաբերում է լուրերին, թե տեսախցիկներ են տեղադրվում ՙընդդեմ՚ վարորդների, ապա հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչապետի հանձնարարությամբ նախաձեռնել է տուգանքների նվազեցման գործընթացը, ինչպես և կիրառության մեջ է դրել երթևեկության կազմակերպման պատժական սկզբունքը ոստիկան-վարորդ-հետիոտն համագործակցության սկզբունքով փոխարինելու գործընթացը: Ուստի, կրկնում ենք, ինչպես ուսումնասիրվող, այնպես էլ ոստիկանության կողմից կիրառման դրված ու նախատեսվող բոլոր ծրագրերը ուղղված են ոչ թե որևէ մեկին տուգանելուն, այլ մեր քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր