00:00:00

Լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը․ ԵԺԿ նախագահ

14:32, 08 սեպտեմբեր 2018

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը իր ՖԲ էջում գրել է. «Չնայած նրան, որ Քաղաքականասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաև ուշադիր կերպով հետևենքԱրևելյան հարևանությունում տեղի ունեցող իրադարձություններին:

Այս առնչությամբ չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգայինքարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին: Ես կշարունակեմհետամուտ լինել իրավիճակին և լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնիանկախ լինելը: Քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»:

Մինչ այդ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իրՖԲ էջում գրել էր.

 «Այսօր ԵԺԿ գլխակայանում հանդիպել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Ժոզեֆ Դոլի հետ:Նրան եմ ներկայացրել Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաևտարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:

Որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ՝ վերահաստատել են ՀՀ-ԵՄ Համապարփակև ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման կարևորությունը, ընդգծել՝ Արևելյանգործընկերության շրջանակում խորհրդարանական դիվանագիտության դերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր