00:00:00

Բացահայտվել է հանցագործության 42 դեպք

03:10, 08 սեպտեմբեր 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 4, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ծեծի և ապօրինի զենք, զինամթերք պահելու 2-ական, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու, ջրերն աղտոտելու և ծնողներից երեխային ապօրինի բաժանելու 1-ական : Հայտնաբերվել է 5, կամավոր ներկայացել՝ 2 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, ավազակային հարձակման 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք:  Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր