00:00:00

Խորհրդակցություններ ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գերատեսչությունների միջև

01:50, 08 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի ունեցան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերով խորհրդակցություններ ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև: Միջոցառմանը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչություններից և ԱՊՀ գործադիր կոմիտեից, հայկական կողմը ներկայացնում էին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը և Մոսկվայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը: Խորհրդակցությունների օրակարգում էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանին, ներառյալ՝ վերջինիս շրջանակներում ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցությանը, ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգին և ՄԱԿ-ի մարմիններում կայանալիք ընտրություններին վերաբերող հարցեր: Սեպտեմբերի 6-ին ԱՊՀ խորհրդակցություններին հաջորդեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ-պետությունների խորհրդակցությունները, որոնց մասնակցում էին նաև ՀԱՊԿ-ում անդամ-պետությունների մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներ։ Հայկական կողմը ներկայացված էր ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի և ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի մակարդակով։ Խորհրդակցություններին ընդգծվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքականության համադրման կարևորությունը: Մասնակիցների կողմից պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկված հարցերի շուրջ շարունակել խորհրդակցությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ մակարդակներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր