00:00:00

Հայաստանում կիրականացվի Կանաչ կլիմայի հիմնադրամ ծրագիրը

01:24, 08 սեպտեմբեր 2018

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղայսօր կազմակերպել էրաշխատաժողով`«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում: Կլիմայի փոփոխության ազդեցությունը կրող էկոհամակարգերից Հայաստանում առավել խոցելի են անտառները, որոնք ամենահզոր «ածխածին կլանողն են» նաև: Տարբեր մարդածինև կլիմայական գործոնների հետևանքով նվազեցված արտադրողականությունը և դեգրադացիան կարող են խանգարել Հայաստանին՝ իրականացնելուազ­գա­յինմա­կար­դա­կովսահ­ման­վածնա­խա­տեսվողներդ­րում­ներըև կայուն զարգացման նպատակները: Այս համատեքստում, Հայաստանի ազ­գա­յինմա­կար­դա­կովսահ­ման­վածնա­խա­տես­վողներդ­րում­ներիհամաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՊԳԿ-ն մշակել են Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով»ծրագրիառաջարկը: Ներկայումս Հայաստանում է գտնվում ՊԳԿ-ի առաքելությունը, որինպատակն  է վերջնական տեսքի բերել ծրագրային առաջարկը և նախապատրաստել անհրաժեշտ քայլեր՝այն հիմնադրամին պաշտոնապես ներկայացնելու համար: Բնապահպանության նախարարության և ՊԳԿ-ի համատեղ մշակած այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝ հստակ և  ռազմավարական գործողություններիմիջոցով «սովորական» սցենարից անցում կատարել դեպի քիչ քանակի արտանետումների կայուն զարգացմանը տանող ուղի՝ անտառային ծածկույթի ընդլայնման ևվառելափայտի օգտագործման և դրա կառավարման արդյունքում անտառների անկումը նվազեցնելունպատակով։Այս կապակցությամբ ծրագիրը իր ներդրումն է ունենալու հետևյալում՝ (i) Հայաստանի անտառային ծածկույթի ավելացում, (ii) գյուղական համայնքների՝վառելափայտիցէներգիա ստանալու կախվածության նվազեցում, (iii) տեխնիկական օժանդակության և ինստիտուցիոնալ աջակցության տրամադրում`անտառների կառավարման հարցում տեղական մարմինների մասնակցությունը խթանելուուղղությամբ: Ծրագիրը, որի տևողությունը ութ տարի է, կիրականացվի ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Ծրագրում կներգրավվենբազմաթիվ ազգային և միջազգային գործընկերներ, այդ թվումհամապատասխան նախարարություններ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև միջազգային դոնորներ: Արդյունքում, աշխատաժողովիմասնակիցները՝ հայկական տարբեր, այդ թվում հասարակականկազմակերպությունների, և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կներգրավվեն Կանաչ կլիմայի հիմնադրամի լիարժեք ֆինանսավորման առաջարկի վերջնական հղկման աշխատանքներին՝ այս ծրագրումամբողջական ներգրավվածություն և ազգային սեփկականտիրական մոտեցում ապահովելու համար: ՀՀ Բնապահպանության նախարարությունից աշխատաժողովին մասնակցում էր բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր